211652_close_icon
views-count5790 դիտում article-date 11:08 24-12-2016

Աշխատում են առանց օգուտի, բայց դժգոհ չեն. «ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գազի և էլեկտրաէներգիայի գնի նվազեցումը գործնականում միակ շոշափելի ներդրումն է, իհարկե՝ ոչ ուղղակի, որ կատարվում է Կարեն Կարապետյանի կառավարության տնտեսական քիչ թե շատ կայուն հենք, միաժամանակ նաև քիչ թե շատ շոշափելի հասարակական քարոզչական էֆեկտ ապահովելու համար: Նվազեցվում են թե՛ բնակչության, թե՛ բյուջեի, թե՛ տնտեսվարողների ծախսերը, ինչը նվազագույնն է, որ թեկուզ դանդաղ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է Կարեն Կարապետյանին: Այսպիսով, աստիճանաբար ձևավորվում է կարծես թե նոր կառավարության, այսպես ասած, բաժնետերերի շրջանակ՝ «Գազպրոմ» կամ «Գազպրոմ Արմենիա», ինչը գուցե հենց Կարեն Կարապետյանն է, Սամվել Կարապետյանը, նաև բենզինի ներկրմամբ զբաղվող ընկերությունները, որոնք ևս կառավարության ձևավորումից հետո մոտավորապես 15 տոկոսով նվազեցրել են գինը, և ինչպես օրերս վարչապետի հետ հանդիպմանը բենզինի խոշոր ներկրողներից Բարսեղ Բեգլարյանը հայտարարեց՝ աշխատում են առանց օգուտի, բայց դժգոհ չեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր