211652_close_icon
views-count5037 դիտում article-date 10:48 26-12-2016

Մահացել է երգիչ Ջորջ Մայքլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

53 տարեկան հսակում կյանքից հեռացել է բրիտանացի հայտնի երգիչ Ջորջ Մայքլը։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Կայքը նշում է, որ երգիչը մահացել է խաղաղ, իր տանը։ Նրա մահը հաստատել է նաև տեղի ոստիկանությունը։ Ըստ նրանց տեղեկությունների՝ մահվան հետ կապված կասկածելի հանգամանքներ չկան։ «Մեծ ցավով հաստատում ենք, որ մեր սիրելի որդի, եղբայր և ընկեր Ջորջը խաղաղ հանգչել է իր տանը Սուրբ Ծննդի ժամանակ»,-ասված է երգչի ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ։ Ջորջ Մայքլը (իսկական անունը՝ Յորգոս Կիրիակոս Պանայոտու) ծնվել է Լոնդոնում, 1963 թվականին։ Իր կարիերայի ընթացքում բազմաթիվ երաժշտական մրցանակների է արժանացել, այդ թվում՝ 3 «Գրեմմիի» և 5 MTV-ի։ Նրա վերջին՝ «Symphonica» ալբոմը թողարկվել է 2014 թվականին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր