211652_close_icon

Վրաստանի ՊՆ հրամանատարական կազմը զգալիորեն կկրճատվի

views-count2583 դիտում article-date 14:41 26-12-2016
Վրաստանի 37 հազարանոց բանակի բարձրաստիճան սպաների թիվը զգալիորեն կկրճատվի։ Այդ մասին տեղեկություններ են շրջանառվում վրացական ԶԼՄ-ներում։ Նշենք, որ Վրաստանի զինված ուժերում գնդապետի առավելագույն տարիքը սահմանված է մինչև 55, փոխգնդապետինը և մայորինը՝ 50, իսկ կապիտանինը՝ 45 տարեկանը։ Ինչպես նշում են ԶԼՄ-ները, վերջիններս ամեն ինչ անում են, որպեսզի մինչև վերջ ծառայեն, իսկ դա դանդաղեցնում է երիտասարդ սպաների կարիերայի աճը, այդ թվում նրանց, ովքեր պետության ֆինանսավորմամբ սովորում են Արևմուտքի բարձրագույն զինվորական ուսումնական հաստատություններում։ Օպտիմալացման տակ հայտնվածները, որպես միանվագ փոխհատուցում, կստանան 28.000 լարի (ավելի քան 10.000 ԱՄՆ դոլար)։ Նման չափի փոխհատուցում կստանան նաև փոխգնդապետներն ու մայորները։

Նմանատիպ նյութեր