211652_close_icon
views-count56404 դիտում article-date 15:41 26-12-2016

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է ՊՆ Ty-154 օդանավի կործանման 4 վարկած

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնում հայտնել են, որ նախօրեին Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ օդանավի կործանման հետ կապված ահաբեկչական որևէ գործողություն փաստող տեղեկություն առայժմ չի ստացվել, փոխանցում է Tass-ը։ «Որևէ նշան կամ փաստ, որը ցույց կտա օդանավում հնարավոր ահաբեկչական ակտ, ներկա պահին չի ստացվել»,-նշել են կենտրոնում։ Ըստ ԱԴԾ-ի՝ շրջանառվում է 4 վարկած՝ օդանավի շարժիչի մեջ օտար առարկայի ներթափանցում, անորակ վառելիք, որը կարող էր հանգեցնել հզորության անկմանը և շարժիչի խափանմանը, օդաչուական սխալ և օդանավի տեխնիկական անսարքություն։ Ավելի վղ ՌԴ Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը ևս բացառել էր ահաբեկչական գործոնը։

Նմանատիպ նյութեր