211652_close_icon
views-count17435 դիտում article-date 16:27 28-12-2016

Հրապարակվել է տեսանյութ՝ ջրասուզակների կողմից Ty-154 օդանավի կործանման վայրի ուսումնասիրությունից

Հրապարակվել է Սև ծովում Ty-154 օդանավի կործանման վայրը, որտեղ ջրասուզակներն ուսումնասիրություններ են կատարում, հաղորդում է lenta.ru-ն։ Տեսանյութը հրապարակել է «360» հեռուստաալիքը։ Հիշեցնենք, որ այսօր ծովում հայտնաբերվել և այնտեղից դուրս է բերվել օդանավի երկրորդ «սև արկղը», անկման վայրում գտնվել են նաև զոհվածներից 15-ի մարմինները և մարմնի 223 մաս։ Օդանավը պետք է Սիրիայի Լաթաքիա շրջան հասցներ մարդասիրական օգնություն, սակայն աղետի էր ենթարկվել Ադլերի օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր