Հենրիխ Մխիթարյան. «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ իր խոսքը կասի
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպասն Հենրիխ Մխիթարյանը հույս է հայտնել, որ այս մրցաշրջանում ակումբը կպայքարի Անգլիայի չեմպիոնի կոչման համար:
«Իմ ցանկությունն է թիմին` հնարավորինս հաջող անցկացնել մրցաշրջանը: Հաջող` «Յունայթեդի», իմ, երկրպագուների համար:
Հուսով եմ, որ մենք հիանալի մրցաշրջան կանցկացնենք և կպայքարենք տիտղոսների համար: Այժմ մենք հեռու ենք առաջատարներից, սակայն հուսով եմ, որ 2017 թվականը հաջող կլինի: Մենք դեռ չենք հանձնվել, մենք դուրս չենք եկել պայքարից: Կփորձենք մեր լավագույն խաղը ցուցադրել` թոփ քառյակում հայտնվելու համար:
Եվ իհարկե, Եվրոպայի լիգայում կփորձենք հնարավորինս առաջ շարժվել», ասել է Մխիթարյանը: