Հենրիխ Մխիթարյան. «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է հաղթել բոլոր մրցաշարերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մասնչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` «Ուիգանի» հետ խաղից (4:0) ընդգծել է, որ իր թիմը մրցաշարերը չի բաժանում կարևորների և երկրորդականի:
«Մենք բոլոր մրցաշարերին լուրջ ենք վերաբերվում: «Մանչեսթեր Յունայթեդի» համար յուրաքանչյուր մրցաշար էլ կարևոր է:
Մենք ցանկանում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նվաճենք բոլոր տիտղոսները», ասել է հայ ֆուտբոլիստը: