211652_close_icon
views-count1746 դիտում article-date 16:43 27-12-2016

ՄԻՊ-ը վերահսկում է «Հաց բերող»-ի առողջական վիճակը, պահման պայմանները. Արման Թաթոյան

ՄԻՄ գրասենյակը վերահսկում է «Սասնա ծռեր» խմբի անդամների համար սնունդ հասցրած, հանրությանը «Հաց բերող» մականվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Մենք վերահսկում ենք նրա առողջական վիճակը, արդարադատության նախարարության հետ կապի մեջ ենք: Մեր բժիշկը Արթուր Սարգսյանին ընդունել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, դատապարտյալների հիվանդանոցում: Արթուր Սարգսյանը բուժումներ պետք է անցնի, կարևոր բուժման կուրս: Դեղամիջոցներ կան, որոնք նշանակել են նրան, չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ է նշանակված, բայց առողջական վիճակի հետ կապված հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Կարծում եմ լավ է, որ հիվանդանոցում է, որովհետև վերահսկում ենք՝ պե՞տք է արդյոք մասնագիտական այլ հաստատություն տեղափոխել, թե՞ ոչ»,- ասաց Արման Թաթոյանը: Անդրադառնալով Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցին և մեղադրանքին, Արման Թաթոյանը նշեց. «Մեղադրանքի հիմնավորվածության հարցը դատաքննության առարկա պետք է լինի: Մենք վերահսկում ենք, որ նրա պահման պայմաններում խնդիրներ չառաջանան»:

Նմանատիպ նյութեր