10254 դիտում
18:56 27-12-2016
Ալիևյան ռեժիմը թալիշ ժողովրդի մեծ մասին օգտագործում է որպես թնդանոթի միս․ Վարդան Ոսկանյան
Թալիշական շարժման մեջ կան տարբեր թևեր՝ ինքնավարության կողմնակիցներից մինչև Թալիշստանի կատարյալ անկախության կողմնակիցներ: Այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը այսօր ԵՊՀ-ում կազմակերպված «Թալիշներ․ պատմություն և արդիականություն» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ:
Իրանագետը ներկայացրեց հայ և թալիշ ժողովրդների ընդհանրությունները, նշեց, որ երկուսն էլ այս տարածաշրջանի հնագույն ժողովրդներից են: «Որևէ կասկած չկա, որ երկու ժողովուրդները շփվել են մինչև տարածաշրջանում թյուրքալեզու տարրի հայտնվելը: Այս իմաստով երկու հինավուրց ժողովուրդները կարիք ունեն գործակցության, կարիք ունեն երկխոսության, կարիք ունեն իրար հասկանալու»,- ասաց իրանագետը:
Քննարկմանը մասնակից թալիշ փորձագետները նշեցին, որ Ադրբեջանը կիրառում է տարբեր գործիքներ թալիշ ժողովրդին ձուլելու, ասիմիլացնելու, նրանց ներուժն օգտագործելու համար: Իսկ իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատեց, որ ալիևյան ռեժիմը Ադրբեջանում ապրող թալիշ ժողովրդի մեծ մասին օգտագործվում է հայերի դեմ որպես թնդանոթի միս:
Նշենք, որ ԵՊՀ Իրանագիտության անմբիոնում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ալաքրամ Հումմաթզոդան, ՌԴ նախագահի կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Թալիշական սփյուռք» կազմակերպության նախագահ Իսմայիլ Շաբանովը, «Մոսկվայի թալիշական ազգային մշակութային ինքնավարության» ղեկավար Ադիլ Բասիրովը:
Նմանատիպ նյութեր
1485 դիտում
15:47 19-12-2022
Առանց պատժամիջոցների ալիևյան ռեժիմը խելքը գլուխը չի հավաքելու. Արտակ Բեգլարյան
955 դիտում
22:15 29-08-2023
Ալիևյան ցեղասպան ռեժիմը որոշել է հերթական էժանագին քարոզչական քայլը կատարել․ Արտակ Բեգլարյան
69414 դիտում
13:26 10-11-2021
«Կեսար» աղցան, տավարի միս, հավի միս, երշիկ․ հայտնի են «Տաշիր պիցցա» սննդի կետերում թունավորման պատճառները
Այս բաժնից
901 դիտում
12:39 06-11-2024
Սա կլինի Ամերիկայի ոսկե դարաշրջանը. Թրամփն իրեն նախագահ է հայտարարել
4267 դիտում
10:56 06-11-2024
Ամիօ բանկում արդեն հասանելի են կանադական դոլարով (CAD) անկանխիկ գործարքները
1006 դիտում
22:24 05-11-2024
Տաջիկստանում հնագույն մարդկանց բնակավայր է հայտնաբերվել