211652_close_icon

Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կփոխարինի Ջեյմս Ուորլիքին

views-count8024 դիտում article-date 18:42 30-12-2016
Դեսպան Ռիչարդ Հոգլանդը 2017թ. հունվարից ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ համանախագահի պաշտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Իսկ դեսպան Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 31-ից չի զբաղեցնի այդ պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել կողմերին հետամուտ լինել հրադադարի պահպանման իրենց հանձնառությանը, իրականացնել Վիենայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները և հորդորում վերադառնալ կարգավորման բանակցություններին, որից կշահեն բոլոր կողմերը: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի պաշտոնում հիմնական փոխարինողի մասին կհայտարարվի ավելի ուշ:

Նմանատիպ նյութեր