Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի փետրվարյան մատակարարումների արժեքը նվազել է 0.18 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 56.36 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան նավթի փետրվարյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0.08 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 53.22 ԱՄՆ դոլար։