13609 դիտում
20:06 07-01-2017
Ոչ ոքի թույլ չենք տա ստորացնել բելառուս ժողովրդին. Լուկաշենկո
«Ոչ ոքի թույլ չենք տա ստորացնել բելառուս ժողովրդին»,- հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի «Սուրբ Հոգու» տաճարում ուղղափառների Սուրբ Ծննդյան հանդիսության ժամանակ: Այս մասին տեղեկացնում է [url=http://www.interfax.by/news/belarus/1218474]interfax.by-[/url]ը:
«Մենք պետք է հասկանանք գլխավոր բանաձևը. մենք ոչ ոքի թույլ չենք տա ստորացնել մեր ժողովրդին և պետությունը: Սա հիմնարար է: Եթե ինչ-որ մեկը սա չի հասկանում, ապա նրանց հետ հեշտ չի լինի ոչ թե հարաբերություններ հաստատել, այլ նույնիսկ խոսել,- ասել է Լուկաշենկոն:- Մենք ոչ ոքի չենք կարող տալ այս հողն ու պետությունը: Այն մեզ տրվել է պայքարով և պատերազմով»:
Լուկաշենկոն կարևորել է երկրի ներսում խաղաղությունն ու հանգիստը: «Երբ որ մենք ցնցենք մեր Բելառուսը, մեզ քիչ չի թվա: Մենք երբենք չենք գնա առճակատման, դժվարություններ ստեղծելու ճանապարհով, ինչ-որ խնդրահարույց հարցերի հետևից: Մենք միշտ կլինենք կայուն, պատասխանատու, ազնիվ և արդար: Բայց դուք էլ պետք է հասկանաք, որ թե Բելառուսի յուրաքանչյուր քաղաքացի, թե ես՝ որպես Բելառուսի ղեկավար, երբեք թույլ չենք տա քարեր նետել մեր ժողովրդի և երկրի վրա: Մեր պետությունը պարտավոր եք հարգել: Մեզ պետք է վերաբերվեն այնպես, ինչպես մենք ենք վերաբերվում մեր հարևաններին և աշխարհի մյուս պետություններին»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահի ելույթում ակնարկների մեծ մասն ուղղված էր Ռուսաստանին:
Նմանատիպ նյութեր
8144 դիտում
21:04 25-03-2016
Հայաստան-Բելառուս` գոլազուրկ ոչ-ոքի. Բերեզովսկին հրաժեշտ տվեց հավաքականին և ստացավ «Toyota Prado» մեքենա. տեսանյութ
Այս բաժնից
538 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
733 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
664 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ