Մոսկվայում 8-րդ հարկից ցած նետված երիտասարդի կյանքը փրկել է բակի ձնակույտը
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի բնակիչ Ալեքսեյ Տ.-ն ողջ է մնացել այն բանից հետո, երբ ցած է նետվել բարձրահարկ շենքի 8-րդ հարկից: Այս մասին հայտնում է ԼifeNews-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երիտասարդը ընկերոջ հետ ընթրելուց հետո մենակ է մնացել տատու հետ և վիճաբանել նրա հետ:
Մոսկվացին ներողություն է խնդրել թոշակառուից, ինչից հետո ցած նետվել 8-րդ հարկի պատուհանից:
Դեպքի վայր ժամանած շտապօգության աշխատակիցները ողջ են հայտնաբերել երիտասարդին՝ բակում գտնվող ձնակույտի մեջ:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: