211652_close_icon
views-count3991 դիտում article-date 10:35 10-01-2017

«Սիրողական» պատրաստված եկեղեցու փայտյա դռան փոխարեն տեղադրվել է ապակյա դուռ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Սոցցանցերում՝ քննարկման թեմա դարձած Երևանի Սուրբ Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցու ապակե դուռը ժամանակավոր լուծում է։ Այս մասին Aravot.am–ին հայտնեց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Ինչ-որ կերպ պետք էր ժամանակավոր փակել այդ հատվածը։ Դա ժամանակավոր լուծում է։ Մայր Աթոռի ճարտարապետների խորհուրդը վերջնական որոշում կկայացնի, թե ինչ դուռ պետք է լինի»,- մեզ հետ զրույցում ասաց Տեր Եսային։ Հետաքրքրվեցինք նաև նախկին դռան ճակատագրով։ «Նախկին՝ փայտյա դուռն ինքնաշեն է եղել։ Երբ առաջին անգամ 90-ականների վերջին Կաթողիկեում հոգևորական նշանակվեց ծառայության, հավատացյալները բերեցին սովորական փայտե դուռ դրեցին, որ հատկապես ձմռանը հնարավոր լինի եկեղեցին տաքացնել և արարողություններ իրականացնել։ Դա հենց եկեղեցու դուռը չի եղել, այլ «սիրողական» պատրաստված դուռ»,- պարզաբանեց Տեր Եսային»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր