4574 դիտում
11:00 11-01-2017
Բարաք Օբաման Չիկագոյում իր հրաժեշտի խոսքի ժամանակ արտասվել է
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Չիկագոյի «Մաքորմիկ-փլեյս»-ում իր հրաժեշտի խոսքում կոչ է արել ամերիկացիներին պաշտպանել երկրում ժողովրդավարությունը, իսկ խոսքի ավարտին այլևս չի կարողացել զսպել արցունքները, հաղորդում է BBC-ն։
Նա ռասիզմն ու տնտեսական անհավասարությունն անվանել է ԱՄՆ-ում ժողովրդավարության թիվ 1 թշնամին։ Բացի այդ, քննադատելէ Դոնալդ Թրամփին՝ արհամարհելու և չգնահատելու համար գլոբալ տաքացման դեմ Օբամայի ադմինիստրացիայի ակտիվ պայքարը։
«Այժմ մենք կարող ենք վիճալ այդ խնդրի ամենաճիշտ լուծման համար, սակայն պարզապես մերժել խնդիրը, նշանակում է ոչ միայն հետագա սերունդներին դավաճանել»,-ասել է Օբաման։
Նա հայտարարել է, որ չի ուզում վերջին խոսքն ասել Սպիտակ Տանը, այլ Չիկագոյում, որտեղ և առաջին անգամ տեղեկացրեցին իրեն 2008 թ-ին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի մասին։ Օբամայի հետ Չիկագո էին այցելել նրա կինը՝ Միշել Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը՝ կնոջ հետ։
Մեծ դահլիճում հավաքվել էր շուրջ 20.000 մարդ։
Նմանատիպ նյութեր
10538 դիտում
21:05 06-05-2017
Չիկագոյում նոր աշխատատեղեր կստեղծվեն. Բարաք և Միշել Օբամաները 2 մլն դոլար են հատկացրել այդ ծրագրին
2488 դիտում
10:27 10-04-2014
Բարաք Օբաման արձագանքել է Շանթ Հարությունյանի հոր նամակին. Ժամանակ
1276 դիտում
19:02 27-06-2015
Բարաք Օբաման երգել է Չարլսթոնի ահաբեկչության զոհերի հոգեհանգստի ժամանակ
Այս բաժնից
766 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1000 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
745 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը