«Եթե Պուտինը հավանում է Թրամփին, ես դա համարում եմ առավելություն». ԱՄՆ նորընտիր նախագահն իր առաջին ասուլիսն է տվել
Նյու Յորքում մեկնարկել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում է CNN-ը:
Աղբյուրի պնդմամբ՝ ընտրություններից հետո այսօր Դոնալդ Թրամփի ամենակարևոր օրն է համարվում:
Թրամփին տրվող հիմնական հարցերը վերաբերում էին ռուսական կիբերհարձակումներին:
«Եթե Պուտինը հավանում է Թրամփին, ես դա համարում եմ առավելություն», - ասել է Թրամփը:
Թրամփը նաև հայտնել է, որ հույս ունի «լեզու գտնել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և Մոսկվայի հետ միասին պայքարել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ։
Հիշեցնենք, որ Թրամփը հունվարի 20-ից կստանձնի ԱՄՆ նախագահի պարտականությունները, իսկ այսուհետ նրա բիզնեսով կզբաղվեն երկու որդիները: