211652_close_icon
views-count1930 դիտում article-date 14:29 12-01-2017

Ամերիկյան սենատը կկասեցնի Obamacare առողջապահական բարեփոխումների ծրագիրը

ԱՄՆ-ի Սենատը կողմ է քվեարկել հեռացող նախագահ Բարաք Օբամայի հեղինակած Obamacare առողջապահական բարեփոխումների ծրագրի կասեցմանը, հաղորդում է Sputnik-ը։ Ձայները գրեթե հավասար են բաշխվել՝ կողմ է քվեարկել 51, դեմ՝ 48 սենատոր։ «Մենք պետք է արագ գործենք, որպեսզի թեթևացնենք ամերիկացիների վիճակը»,-մեջբերում է AP-ն սենատոր Միչ Մաքքոննելի խոսքը։ Երկրի նորընտիր նախագահԴոնալդ Թրամփը երեքշաբթի կոչ էր արել հանրապետականներին չձգձգել ծրագրի չեղարկման հարցով գործընթացը։ «Մենք պետք է գործով զբաղվենք. Obamacare-ն ուղղակի աղետ էր»,-ասել էր նա։

Նմանատիպ նյութեր