211652_close_icon
views-count8553 դիտում article-date 22:10 13-01-2017

Արտարժույթի փոխանակման կետերում ստուգումներ կանցկացվեն ԿԲ նախագահի հրահանգով

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը որոշումէ ստորագրել, որում ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 391-րդ և 395 -րդ հոդվածները. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչությանը արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած հետևյալ անձանց մոտ (ներառյալ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2017 թվականի հունվարի 16-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնել ստուգումներ՝ փոխանակաման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով: 2. Հաստատել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած փոխանակման կետերի ցանկը համաձայն հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»։

Նմանատիպ նյութեր