4237 դիտում
13:49 14-01-2017
Ջոննի Դեփն ու Էմբեր Հերդը պաշտոնապես բաժանվեցին
Լոսանջելեսյան դատարանը վերջակետ դրեց հոլիվուդյան աստղային զույգերից մեկի՝ Էմբեր Հերդի ու Ջոննի Դեփի աղմկահարույց ամուսնալուծության գործընթացին։
Ըստ դատարանի որոշման՝ Դեփը արդեն նախկին կնոջը կվճարի 7 մլն դոլար, որը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր դերասանուհին, նվիրաբերվելու է բարեգործական մի հիմնադրամի։
Դատարանը միևնույն ժամանակ մերժել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հերոսի պահանջը՝ Հերդից մոտ 100.000 դոլար պահանջել նրա համար, որ վերջինս դիտավորյալ հետաձգել է ամուսնալության գործընթացը։
Դերասանների ամուսնությունը տևել էր ընդամենը 15 ամիս։ Անցյալ տարվա մայիսին Հերդը դիմեց դատարան՝ մեղադրելով ամուսնուն մշտական վիրավորանքների մեջ։ Նրա պնդմամբ՝ ամուսինը իրենց հարաբերություններին վերջ դրեց, երբ բջջային հեռախոսը շպրտեց իր դեմքին և բնակարանում ջարդուխուրդ արեց մի քանի իրեր։
Դեփի փաստաբանը հերքում էր բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ Հերդը այդկերպ ցանկանում է իրեն ապահովել ֆինանսով։
Նմանատիպ նյութեր
2640 դիտում
14:23 26-05-2016
Ջոննի Դեփի կինը ապահարզանի դիմում է ներկայացրել դատարան
3009 դիտում
11:39 27-08-2016
Դերասան Ջոննի Դեփի կինը ամուսնալուծության համար նրանից պահանջել է 14 մլն դոլար
1165 դիտում
01:45 13-02-2014
Պրեմիեր Լիգա. «Արսենալ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բաժանվեցին խաղաղությամբ. տեսանյութ
Այս բաժնից
3163 դիտում
15:40 20-10-2024
Հնդկական ավիաընկերություններն ավելի քան 70 կեղծ սպառնալիքներ են ստացել ռումբերի տեղադրման մասին
991 դիտում
15:11 20-10-2024
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
820 դիտում
13:20 20-10-2024
Իրանի դեմ ցանկացած հարձակում նշանակում է կարմիր գծի հատում. դա անպատասխան չենք թողնի. Իրանի ԱԳ նախարար