39583 դիտում
15:24 16-01-2017
Խաբարովսկում հայ գործարարի որդուն առևանգել են, խեղդամահ արել, իսկ հետո այրել են. նրա ու հարազատ եղբոր աճյունները կտեղափոխեն Հայաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Խաբարովսկի մարզում քրեական գործ է հարուցվել 26-ամյա և 27-ամյա երիտասարդների նկատմամբ, հաղորդում է «Գուբերնիա» պորտալը։
Վերջիններս մեղադրվում են հայ գործարարի որդուն՝ 25-ամյա Անդրեյ Մուրադյանին առևանգելու, այնուհետև խեղդամահ անելու ու այրելու մեջ։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 10-ին։ Չարագործներից մեկը, ով ծանոթ էր Ա. Մուրադյանի հետ, զանգահարել էր նրան, խնդրել, որպեսզի իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով գնա Երկաթուղային շրջան, այնտեղից իրեն տեղափոխի իր ուզած հասցեն։ Ա. Մուրադյանը գնացել է նշված հասցե, որտեղ էլ նրան առևանգել են, պահել մի քանի օր՝ պահանջելով 20 մլն ռուբլի փրկագին, իսկ հետո վախենալով հաշվեհարդարից՝ պարանով խեղդամահ արել, փաթաթել պոլիէթիլենային տոպրակով, դուրս բերել «Սադովայա» երկաթուղային կայարան, բենզին լցրել վրան ու այրել։
Ոստիկանությունը ձերբակալել է մարդասպաններին։ Առաջիկայում կորոշվի նրանց կալանքի հարցը։
Ա. Մուրադյանի դին կտեղափոխեն հայրենիք։ Նրա հարազատ եղբայրը՝ Ալեքսանդրը մահացել էր մի քանի տարի առաջ՝ հոսանքահարումից։ Վերջինիսի աճյունը նույնպես եղբոր՝ Անդրեյ Մուրադյանի աճյունի հետ կտեղափոխեն Հայաստան։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5109 դիտում
21:49 24-08-2019
Թայլանդում նորվեգացի մենամարտիկը բրիտանացի զբոսաշրջիկին խեղդամահ է արել հենց նրա կնոջ աչքի առջև. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
1006 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
760 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
850 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ