2804 դիտում
10:46 17-01-2017
«Միլիցու» գործառույթը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «70-ականների կեսերին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հանդիպել էր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Դասախոսներից մեկը բողոքեց պետական մարմիններում համատարած կաշառակերությունից: Հանրապետության ղեկավարի պատասխանը հետևյալն էր. «Է, մի տվեք»: Դա ինձ հիշեցնում է ներկայիս իշխանությունների, մասնավորապես վարչապետի՝ նմանատիպ հարցերի մշտական պատասխանը՝ «Փաստեր ունեք, ասեք», կամ «Դեպքեր գիտեք, դիմեք իրավապահներին»:
Երկու դեպքում էլ համակարգային խնդրի լուծման ողջ պատասխանատվությունը դրվում է քաղաքացու վրա: Դարձյալ կոնկրետ դեպք պատմեմ՝ կոմունիստական անցյալից: Տառապում էի ատամնացավից, բժիշկն ասաց՝ գնա ատամդ նկարի: Մտա համապատասխան պոլիկլինիկա, և ինձ ցույց տվեցին ատամիս ռենտգեն անելու այնպիսի երկար ճանապարհ, որ դա կտևեր առնվազն երեք օր: Խոսակցությունը կտևեր ևս կես ժամ, եթե չասեի կախարդական նախադասությունը՝ «Ես շնորհակալ կլինեմ», որից հետո խնդիրը շատ արագ լուծվեց՝ 5 ռուբլով:
Համակարգային լուծումն այստեղ պարզ է՝ ձևեր չթափել, իբր բժշկություն անվճար է, պոլիկլինիկայի պատին փակցնել գնացուցակը և հիվանդներին ուղղորդել դեպի դրամարկղ:
Այսօր այս խնդիրը եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե սկզբունքորեն լուծված է: Իսկ եթե հիմա ինձ պետք է, որ «կադաստրն» ինձ սեփականության վկայական տա, կամ ապրանք եմ ցանկանում մաքսազերծել: Պայքարեմ օրինական ճանապարհո՞վ, բողոքեմ, որ ինձնից կաշա՞ռք են ուզում: Բայց ինչո՞ւ եք ուզում ինձնից «միլիցա» սարքել, երբ կան պետական մարմիններ, որոնք ունեն «միլիցու» գործառույթ»:
[b]Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6184 դիտում
15:57 08-07-2021
Հանրային գիտակցությունից պետք է դուրս մղենք «Միլիցու» ընկալումը․ Նորայր Նորիկյան
895 դիտում
13:08 12-06-2014
Կառավարությունը հստակեցնում է ավիացիոն անվտանգության լիազոր մարմինների գործառույթը
7797 դիտում
12:51 10-11-2017
ՍԱՊԾ-ն 2 մանկապարտեզում կասեցրել է հանրային սննդի կազմակերպման գործառույթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2452 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
919 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1237 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»