9 տարի անց Կրեմլում հանդիպել են Ռուսաստանի և Մոլդովայի նախագահները
Կրեմլում 9 տարի անց հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնը: Այս մասին հայտնում է TACC-ը:
Հանդիպման հիմնական թեման վերաբերում էր տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Մերձդնեստրի հարցին:
Կողմերը այսօրվա բանակցությունները, ընդհանուր առմամբ որակել են կառուցողական և օգտակար:
Անդրադառնալով Մերձդնեստրի հարցին, Ի. Դոդոնը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որոնց դեպքում մարդիկ քաղաքականությանը գերի չեն լինի:
«Մենք պետք է հարգենք Մերձդնեստրի և Մոլդովայի ժողովուրդներին և փոխզիջում գտնենք ցանկացած հարցում», — ասել է նա:
Մոլդովայի նախագահի այցը կշարունակվի մինչև հունվարի 18-ը, նա ծրագրել է նաև մի քանի կարևոր գործնական հանդիպումներ:
Հիշեցնենք, որ Քիշնևը Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագիր է կնքել և մտել ազատ առևտրի գոտի: