211652_close_icon
views-count3807 դիտում article-date 18:30 19-01-2017

2016-ին Արմավիրում գրանցվել է 919 տեխնածին արտակարգ դեպք, որի հետևանքով զոհվել է 12 մարդ

2016 թվականի ընթացքում Արմավիրում գրանցվել է` 919 տեխնածին արտակարգ դեպք (2015թ.-ին` 658 դեպք), որոնց հետևանքով զոհվել է 12 (2015թ-ին` 8 մարդ), տուժել՝ 469 մարդ (2015թ.-ին` 365 մարդ): Այս մասին նշվել է այսօր՝ հունվարի 19-ին, Արմավիրի մարզպետարանում ԱԻՆ տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստի ժամանակ: ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ 2016թ.-ի ընթացքում մարզում նախորդ տարվա համեմատ տեխնածին արտակարգ դեպքերի քանակը աճել է 261-ով, զոհերի թիվը ավելացել է 4-ով, տուժածների թիվը՝ աճել 104-ով: 2016թ.-ին Արմավիրի մարզում մարտի 17-19-ին գրանցվել է ցրտահարություն և ուժեղ քամու 9 դեպք, որի հետևանքով վնասվել են բնակելի շենքերի, առանձնատների տանիքներ եւ ջերմոցային տնտեսություններ: Մայիսի 23-ին ուժեղ կարկուտից տուժել են Արգինա, Բագարան, Արմավիր, Այգեշատ, Տանձուտ, Եղեգնուտ, Արտաշար, Արևիկ համայնքները, հուլիսի 6-ին, 10-ին և 11-ին՝ Արմավիրի մարզի շուրջ 47 համայնքներ, օգոստոսի 1-ին՝ Քարակերտ համայնքի 100 հա. պտղատու այգիների 50-70%-ը:

Նմանատիպ նյութեր