211652_close_icon
views-count3812 դիտում article-date 09:34 08-01-2016

ՄՓՀԱՊ կազմակերպությունը Հյուսիսային Կորեայում պայթյունը ճանաչել է տեխնածին

Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի կազմակերպությունը Հյուսիսային Կորեայում անցկացված միջուկային փորձարկումները որակել է որպես տեխնածին պայթյուն: Այդ մասին հայտնել է կազմակերպության ղեկավար Լասսինո Զերբոն, հաղորդում է BBC-ն: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ դեռևս վաղ է ասել, թե պայթյունը միջուկային փորձարկում է եղել: Փորձագետներն էլ սպասում են, թե երբ օդում կհայտնվեն ռադիոակտիվ մասնիկներ, ինչը թույլ կտա նրանց որոշել՝ Փհենյանը ջրածնային ռումբ փորձարկել է, թե ոչ: Զերբոյի խոսքով՝ դա հնարավոր է պարզել մինչև 50 օրվա ընթացքում: Իսկ այսօրվանից Հարավային Կորեան կրկին սկսել է հյուսիսկորեացիների դեմ քարոզչությունը, որն իրականացնում է սահմանին դրված հսկայական բարձրախոսներով:

Նմանատիպ նյութեր