5273 դիտում
16:34 21-01-2017
Թրամփը ստորագրել է Obamacare-ը չեղարկելու մասին Կոնգրեսի որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին հերթին չեղարկել է նախկին նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ սահմանված Obamacare առողջապահական ապահովագրության ծրագիրը:
Այս մասին հաղորդում է [url=http://www.reuters.com/article/us-usa-trump-executiveorder-idUSKBN155010]Reuters[/url]-ը՝ հիշեցնելով, որ հանրապետական նախագահը դեռևս ընտրարշավի ժամանակ էր խոստացել էր ընտրվելուց հետո չեղարկել այդ ծրագիրն ու այն փոխարինել նորով:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների 227 կողմ, 197 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Obamacare-ի չեղարկման մասին բանաձևը: Իսկ դրանից մի օր առաջ բանաձևն ընդունել էր նաև Սենատը:
Նշենք, որ Obamacare-ն ընդունվել էր 2010թ., որը թույլ էր տալիս չապահովագրված 25 մլն մարդու անվճար բուժօգնություն ստանալ: Միաժամանակ, պետությունից աջակցություն չստացող քաղաքացիները ավելի թանկ էին վճարում ապահովագրության համար:
Նմանատիպ նյութեր
2596 դիտում
15:44 12-04-2017
Թրամփը կրկին հայտնել է Obamacare առողջապահական ապահովագրական ծրագիրը չեղարկելու իր ցանկության մասին
2795 դիտում
10:20 25-03-2017
Ձախողվել է Obamacare ծրագրի չեղարկումը, որը նախաձեռնել էր Դոնալդ Թրամփը
1030 դիտում
17:09 26-07-2023
Մոլդովայի նախագահը ստորագրել է օրենք ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մասին կոնվենցիան չեղարկելու մասին
Այս բաժնից
1249 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1084 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1054 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք