4523 դիտում
10:11 24-01-2017
Արտարժույթի քանակն ավելացել է և նպաստավոր պայմաններ ստեղծել դրամի կայունության համար. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ որոշ փորձագետների՝ ՀՀ դրամի կայունության պատճառներից մեկը բանկային համակարգում տեղի ունեցած իրադարձություններն են։ Խոսքը բանկերի ընդհանուր կապիտալի մեծացման պահանջն է, որը 2014 թվականին սահմանեց Կենտրոնական բանկը։
Ըստ այդմ, ՀՀ-ում գործող բանկերի ընդհանուր կապիտալը մինչև անցած տարվա դեկտեմբերի 30-ը 5 միլիարդ դրամից պետք է հասցվեր 30 միլիարդ դրամի։ Քանի որ մեր բանկերից մի քանիսը ունեն օտարերկրյա փայատերեր, ուստի կապիտալի ավելացման նպատակով վերջին շրջանում բավականին մեծ ծավալների արտարժույթ է հոսել Հայաստան։ Այդ արտարժույթը փոխանակվել է ՀՀ դրամի և ներդրվել որպես հիմնական կապիտալ։ Արդյունքում, պատկերավոր ասած, արտարժույթի քանակը ավելացել է և նպաստավոր պայմաններ ստեղծել դրամի կայունության համար։ Փորձագետների կարծիքով, սակայն, այդ ռեսուրսը անսպառ չէ, և եթե ժամանակի ընթացքում մասնավոր տրանսՖերտների և արտահանման ծավալները չաճեն և արտարժույթի կայուն ներհոսք չապահովվի, ապա դա կարող Է ճնշում առաջացնել դրամի վրա և ստիպել արժեզրկվել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1501 դիտում
13:10 09-10-2014
Շրջանառության հարկ վճարողների համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ
1028 դիտում
15:51 08-10-2015
Առավել նպաստավոր պայմաններ՝ սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության ակտիվացման համար
3156 դիտում
22:35 17-03-2016
Մատչելի բնակարաններ ձեռք բերելու ավելի նպաստավոր պայմաններ՝ երիտասարդ ընտանիքների համար
Այս բաժնից
1468 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»