2238 դիտում
09:56 26-01-2017
2016 թվականի ընթացքում ՌԴ-ից Հայաստան է մատակարարվել 2.6 տոկոսով քիչ բնական գազ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2016 թվականի ընթացքում ՌԴ-ից Հայաստանին մատակարարվել է 1.87 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 2.6 տոկոսով քիչ է 2015 թվականի ծավալներից։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների, այս մասին խոսել են ՀՀ և ՌԴ վարչապետները։
Թե որն է գազի սպառման ծավալների նվազման պատճառը, առայժմ հայտնի չէ: Ներքին սպառման համար Հայաստանում օգտագործվում է միայն ու բացառապես ռուսական գազը։ Եվ ծավալների նվազումը կարող է պայմանավորված լինել եղանակով, սպառողների գնողունակության անկմամբ. կամ էլ արդյունաբերական ձեռնարկությունների կողմից գազի սպառման ծավալների նվազեցմամբ։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիայի» նախաձեռնությամբ գազի սակագինը ՀՀ սպառողների համար նվազեցվեց։ «Գազպրոմ Արմենիան» հույս ունի, որ գազի էժանացումը կհանգեցնի սպառման ծավալների աճին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1674 դիտում
10:01 10-08-2022
2018 թվականի ընթացքում ՊՆ-ին են մատակարարվել 1983-1986թթ. արտադրության անորակ արկեր․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»