3357 դիտում
15:47 26-01-2017
Վարչապետը կարևորել է հայ-չինական տնտեսական համագործակցության ակտիվացումը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերից և անդրադարձել հեռանկարային ուղղություններով փոխգործակցության զարգացմանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական օժանդակության համար՝ միաժամանակ կարևորելով հարաբերությունների մակարդակի բարձրացումը: «Ես ուզում եմ, որ չինաստանյան գործարարները Հայաստանում իրենց հարմարավետ զգան: Մենք ցանկանում ենք նաև Չինաստանի հետ օդային հաղորդակցություն հաստատել»,- նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետն ասել է, որ կառավարությունը շահագրգռված է ՀՀ տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմամբ և պատրաստ է օժանդակել Չինաստանի գործարարներին Հայաստանի շուկայում գործունեություն ծավալելու հարցում: Կարեն Կարապետյանն առաջարկել է ներկայացնել կոնկրետ ծրագրեր՝ նշելով, որ դրանք մանրամասն կքննարկվեն կառավարության կողմից:
ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը նշել է, որ չինական կողմը ևս կարևորում է Հայաստանի հետ տնտեսական գործակցության խորացումը և նախատեսում է կազմակերպել մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Նմանատիպ նյութեր
1274 դիտում
12:25 23-09-2021
Հայաստանի և Նիկարագուայի ԱԳ նախարարները կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը
2438 դիտում
15:10 31-05-2017
ՀՀ ՊՆ-ում քննարկվել է պաշտպանության ոլորտում հայ-էստոնական համագործակցության ակտիվացումը
Այս բաժնից
2179 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
820 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
760 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը