211652_close_icon
views-count30242 դիտում article-date 09:42 01-02-2017

Արտագաղթը նոր թափ է ստանում. ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել 54 հազար 31 ՀՀ քաղաքացի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է ժողովրդագրական ցուցանիշները, ըստ որի՝ նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել 54 հազար 31 ՀՀ քաղաքացի։ Համեմատության համար նշենք, որ 2015թ. այդ ցուցանիշը 47 հազար 676 հոգի էր, իսկ 2014թ.՝ 47 հազար 74 մարդ։ Այլ կերպ ասած՝ վերջին երեք տարիներին Հայաստանից արտագաղթը միայն աճի միտումներ է ցուցաբերում։ Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Հայաստանից մարդիկ հիմնականում հեռացել են ցամաքային ճանապարհով նշանակում է՝ շատերը ցամաքային ճանապարհով հեռացել են այլ երկրներ մշտական բնակություն հաստատելու նպատակով։ Ի դեպ, արտագաղթի պատկերը շատ ավելի ցցուն է երևում ժողովրդագրական ցուցանիշների ֆոնին, պաշտոնական տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 18.3 տոկոսով նվազել է բնական հավելաճը։ Հայաստանում 2016թ. ծնվել է 40 հազար 638 երեխա, մինչդեռ 2015թ. ծնվել էր 41 հազար 763 երեխա։ Նախորդ տարի աճել է նաև մահացությունների թիվը՝ 2015թ. 27 հազար 878-ի փոխարեն 2016թ. մահացել է 28 հազար 129 հոգի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր