211652_close_icon
views-count2400 դիտում article-date 22:54 21-09-2017

Նյու Յորքում հանդիպել են Դոնալդ Թրամփն ու Պյոտր Պորոշենկոն

Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը: Այս մասին հայտնում է svoboda-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Թրամփը նշել է, որ Ուկրաինան վերջին՝ հունիս ամսին կայացած հանդիպումից հետո մեծ առաջընթաց է արձանագրել: Նա կարծիք է հայտնել նաև, որ կյանքը Ուկրաինայում «լավացել է», իսկ միջազգային ընկերությունները մեծ ներուժ են տեսնում ուկրաինական շուկայում: Պորոշենկոն իր հերթին բարձր է գնահատել անվտանգության և պաշտպանության ոլորտում Ուկրաինայի և ԱՄՆ-ի համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր