211652_close_icon
views-count2486 դիտում article-date 09:37 08-02-2017

Գյումրիում մոտ օրերս կսկսվեն կոնկրետ ներդրումային աշխատանքներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տնտեսության մեջ շուրջ 850 միլիոն դոլարի ներդրումներ ներգրավելու վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունն այս օրերին լայն քննարկման առարկա է դարձել։ Մասնագետների պնդմամբ՝ մինչդեռ անգամ 500-550 միլիոն դոլարի ներդրումների ծավալը իրոք կարող է բեկում մտցնել Հայաստանի տնտեսության մեջ, բայց դրա համար նախ և առաջ հարկավոր է՝ գումարներն էֆեկտիվ կառավարվեն, ինչի համար էլ իրապես երաշխիքներ են պետք։ Թերևս այդ «բարաթ»-ի պատճառով էր, որ ՀՀ վարչապետը փորձեց սեփական օրինակով ավելի շատ ներքին ներդրողներին մոտիվացնել ու տեղից շարժել։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գյումրիում մոտ օրերս կսկսվեն կոնկրետ աշխատանքները։ Թերևս միայն այս դեպքում հնարավոր կլինի նաև օտարերկրյա ներդրողներին համոզել, որ փող բերեն մեր երկիր։ Բայց այս ամենը կախված կլինի ընտրություններից, երբ հստակեցվի՝ «ով ով է»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր