211652_close_icon
views-count6149 դիտում article-date 10:24 09-02-2017

Գալու ես ինձ օգնես ընտրությունների ժամանակ. Ալեքսանյանի առաջարկը Բագրատյանին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում ՀՀԿ խմբակցության գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հետաքրքրվում էր նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի քաղաքական ճակատագրով։ «Հը՞, ի՞՛նչ կա, ի՞նչ ես անելու, ո՞նց ես առաջադրվելու»,- Հրանտ Բագրատյանին հարցրեց Սամվել Ալեքսանյանը։ Հրանտ Բագրատյանն ասաց, որ դեռ չգիտի, դեռ բանակցությունների մեջ են. «Ժամանակ կա։ Տեսնենք»։ «Դե նայի հա, որ չես առաջադրվել, գալու ես ինձ օգնես ընտրությունների ժամանակ»,– Բագրատյանին առաջարկեց Սամվել Ալեքսանյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր