211652_close_icon
views-count1495 դիտում article-date 09:55 08-03-2014

Հրանտ Բագրատյանին կմերժեն բանկերի միջոցով. Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է. «Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի առաջարկին՝ փոփոխություններ մտցնել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» բանկային օրենքում։ Գործադիրի վերջին նիստի հաղորդագրության մեջ նույնիսկ նշված է, որ, քննարկելով ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի նախագիծը, կառավարությունն ընդհանուր առմամբ դեմ չէ առաջարկությանը, «հատկապես որ միջազգային պրակտիկայում համանման փորձ արդեն կա»: Հիշեցնենք, որ նախկին վարչապետն առաջարկել է օրենքում լրացում կատարել, առավելագույնը 4 մլն դրամով (տարադրամով ավանդների համար՝ 2 մլն) երաշխավորելով ոչ միայն ֆիզիկական, այլև իրավաբանական անձանց բանկային ավանդները: Գործող օրենքը պարտադրում է բանկերին երաշխավորել միայն ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը, ինչը, փաստորեն, խտրականություն է իրավաբանական անձանց նկատմամբ: Իհարկե, Բագրատյանի առաջարկը լրացուցիչ պարտավորություն է ենթադրում բանկերի համար՝ հօգուտ նրանց հաճախորդների, այսինքն հանրությանը, ինչը, իհարկե, հաճելի չէ բանկերի լավագույն բարեկամ Տիգրան Սարգսյանին: Եվ ահա նա Բագրատյանին մերժելու խորամանկ ձև է մոգոնում: «Անհրաժեշտ է առաջին հերթին հարցը քննարկել բիզնեսի հետ, հետո որոշում ընդունել, քանի որ մեր հասարակությունը պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում, այն է` առանց բոլոր մասնակիցների քննարկման, ում վերաբերելու է այդ պարտադիր վճարը, նման նորմ ընդունել չի կարելի: Դա նշանակում է, որ այդ ամբողջ փուլը մենք պետք է անցնենք, առևտրային բանկերի հետ պետք է քննարկենք, ձեռնարկությունների հետ պետք է քննարկենք, որից հետո միայն այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնենք ԱԺ, չնայած որ նախագծում նշված փաստարկների հետ մենք համաձայն ենք»,- ասում է վարչապետը:»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր