211652_close_icon
views-count3951 դիտում article-date 12:39 11-02-2017

ԱՄՆ-ում արտաքսել են ավելի քան 20 տարի այնտեղ բնակված մեքսիկուհուն

Մեքսիկայի իշխանությունները կոչ են արել երկրի քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներից արտաքսել են Մեքսիկայի քաղաքացուհու, ով ավելի քան 20 տարի բնակվել էր ԱՄՆ-ում, հաղորդում է BBC-ն։ Մեքսիկայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Գվադելուպե Գարսիա դե Ռայոսի արտաքսումը ԱՄՆ-ում փախստականների համար «նոր իրականության լուսաբանում է»։ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս զգուշություն ցուցաբերել և գտնվել մեքսիկական հյուպատոսության հետ կապի մեջ, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնություն տրվի»։ Հիշեցնենք, որ Մեքսիկայից անօրինական ճանապարհով ԱՄՆ-ի տարածք ներթափանցող միգրատնենրի հոսքը կանգնեցնելու համար ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ է կառուցում, որի շինարարությունը կավարտվի 2 տարուց։

Նմանատիպ նյութեր