211652_close_icon
views-count31124 դիտում article-date 12:40 13-02-2017

Կալիֆորնիայում շտապ տարհանում է հայտարարվել. պատճառը երկրի ամենաբարձր ջրամբարի փլուզման վտանգն է

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի իշխանությունները անհապաղ տարհանում են հայտարարել, ինչը կապված է Օրովիլ լճի վրա կառուցված երկրի ամենաբարձր ջրամբարի փլուզման վտանգի հետ, հաղորդում է Associated Press-ը։ Ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է հորդառատ անձրևներից հետո, իսկ փետրվարի 11-ին ջրամբարի ջուրը սկսել է հեղեղվել նախ պահեստային, ապա հիմնական ջրատարով։ Փորձագետների գնահատականով՝ ջրամբարի փլուզվելու հետևանքով ջրի անվերահսկելի արտահոսքը կարող է հասնել 1 րոպեում 2800 խմ-ի։ Վտանգի տակ են հայտնվել նահանգի 8 բնակավայրերի մոտ 130.000 բնակիչներ։ Ջրամբարի բարձրությունը կազմում է 230 մետր։

Նմանատիպ նյութեր