211652_close_icon
views-count21178 դիտում article-date 11:05 14-02-2017

«Մայքրոսոֆթը» «ՍԱՍ գրուպ»-ից 15 միլիոն դրամ է պահանջում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, հայտնվել է աննախանձելի վիճակում: Նախ` տարեսկզբին ՊԵԿ-ը ստուգումներ սկսեց «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում, և արդյունքում երկու օր փակ էին Թումանյան և Բաղրամյան փողոցների մասնաճյուղերը: Իսկ ահա փետրվարի 9-ին էլ «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ի դեմ դատական հայց է ներկայացրել «Մայքրոսոֆթ Կորպորացիա» ընկերությունը: Այս տարվա փետրվարի 9-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցում «Մայքրոսոֆթ Կորպորացիան» «ՍԱՍ գրուպ»-ից պահանջել է դադարեցնել հեղինակային իրավունքի խախտումը և որպես փոխհատուցում վճարել ավելի քան 15 միլիոն դրամ: Այս գործով դատավոր է նշանակվել Հայարփի Զարգարյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր