«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ի կրած [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/15/1058835/]պարտությունից[/url] (0:4) հետո հետաձգել է այցելությունը Եգիպտոս:
Այսօր արգենտինացի ֆուտբոլիստը մտադիր էր ներկա լինել Կահիրեում կայանալիք միջոցառմանը, որը վերաբերվում է Հեպատիտ C-ի դեմ պայքարին:
Մեսին նախատեսել էր Փարիզից անմիջապես մեկնել Եգիպտոս, սակայն փոխել է ծրագրերը և թիմի հետ վերադարձել Բարսելոնա, որպեսզի մարզումներ անցկացնի: