ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հետաձգել է Ուկրաինա ծրագրված այցը. նա Կիև կմեկնի հունվարի 16-ին, հաղորդում է «Украинские новости»-ն՝ հղում անելով տեղի դիվանագիտական շրջանակների իր աղբյուրին։
Աղբյուրը, սակայն, չի մանրամասնել, թե որն է եղել այցի հետաձգման պատճառը։
Նշենք, որ հունվարի 15-ին հանդիպում պետք է կայանար Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Բայդենը մինչև իր լիազորությունների ավարտը պատրաստվում է այցելել Շվեյցարիա և Ուկրաինա, սակայն նպատակը հայտնի չէր։