211652_close_icon
views-count2382 դիտում article-date 16:57 17-02-2017

Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի նիստում քննարկվեցին 2 նոր էսքիզներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում փետրվարի 17-ին տեղի ունեցավ փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը: Նիստը նախագահում էր նախարար Վահան Մարտիրոսյանը: Խորհրդի անդամների կողմից արվեցին առաջարկներ փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի կանոնակարգի նախագծի վերաբերյալ, որոշվեց, ըստ արված առաջարկությունների, լրամշակել կանոնակարգի նախագիծը և ներկայացնել նախարարի հաստատմանը: Քննարկվեց 2017 թվականի փոստային վճարման պետական նշանների թողարկման պլանի նախագիծը, որի վերաբերյալ ներկայացվեցին որոշ հստակեցումներ և լրացումներ: Որոշվեց, ըստ արված առաջարկությունների, լրամշակել պլանի նախագիծը և ներկայացնել նախարարի հաստատմանը: Օրակարգում էր նաև «Նիկոլ Դումանի ծննդյան 150 ամյակը» թեմայով նամականիշով բացիկի և «Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմայով նամականիշով գեղաթերթիկի նմուշների էսքիզների քննարկումը: Խորհրդի անդամները ներկայացրին իրենց առաջարկությունները, որոնց համաձայն կարվեն էսքիզների դիզայնի փոփոխություններ, դրանից հետո միայն ընտրված նմուշները կներկայացվեն նախարարի հաստատմանը:

Նմանատիպ նյութեր