211652_close_icon
views-count1259 դիտում article-date 16:59 14-04-2017

Տեղի է ունեցել փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ապրիլի 14-ին տեղի ունեցավ փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր նախարար Վահան Մարտիրոսյանը։ Խորհրդի անդամներից բացի, նիստին մասնակցում էին նաև նկարիչ, գրաֆիկ-դիզայներ, ՀՀ առաջին նամականիշի հեղինակ Հարություն Սամուելյանը և ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը։ Ներկայացվեցին փոստային վճարման պետական նշանների՝ 2017 թվականի հրատարակման ծրագրով նախատեսված 5 նմուշների էսքիզները, ինչպես նաև ՀՀ առաջին նամականիշի 25-ամյակին նվիրված նամականիշ և գեղաթերթիկ թողարկելու առաջարկը։ Խորհրդի անդամները և հրավիրված մասնագետներն իրենց դիտողություններն արեցին ընտրված նմուշների վերաբերյալ։ Լրամշակվելուց և խորհրդի անդամների հետ համաձայնեցվելուց հետո, դրանք կներկայացվեն նախարարի հաստատմանը։

Նմանատիպ նյութեր