211652_close_icon
views-count3132 դիտում article-date 09:32 18-02-2017

Վիկտոր Դալլաքյանը որոշել է մեղայականով գնալ Սերժ Սարգսյանի մոտ. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը ընտրություններից հետո որոշել է մեղայականով գնալ Սերժ Սարգսյանի մոտ։ Այս պահին արդեն իսկ սկսել է միջնորդներ փնտրել, որոնք կարող են օգնել այդ հարցում։ Որպես առանցքային միջնորդ դիտարկվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ում հետ Դալլաքյանն ունի վաղեմի ընկերական հարաբերություններ։ Դալլաքյանը Սերժ Սարգսյանի հետ հաշտվելուց հետո չի ակնկալում վերադառնալ պետական աշխատանքի, պարզապես ուզում է հասկացնել, որ նպատակ չունի նրան վնասել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա թերթի համարում:[/b]

Նմանատիպ նյութեր