Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Իսրայել։ Այդ մասին հայտնել է MSNBC հեռուստաալիքը։
«Այո, ես դա արել եմ»,-հաստատել է տեղեկությունը Նեթանյահուն՝ իրեն ուղղված համապատասխան հարցին պատասխանելով։
Միևնույն ժամանակ նա վստահություն է հայտնել, որ Թրամփն անպայման կընդունի իր հրավերքը և կայցելի հրեական պետություն։ Նեթանյահուի խոսքով՝ ինքը ԱՄՆ-ի նախագահին համարում է իսրայելական ազգի վստահելի ընկերը։