211652_close_icon
views-count4958 դիտում article-date 16:05 28-02-2017

Բաքվի քարոզիչները ջանքեր են գործադրում տարբեր հնարքներով մեղմել Մարտունու և Ակնայի ուղղություններով կրած ապտակի հետևանքները. Սենոր Հասրաթյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հայտնվել է դժվար կացության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանի ՊՆ-ն, կարծես թե, կրկին հայտնվել է դժվար կացության մեջ, իսկ պատճառն էլ, թերեւս, վերջին օրերին առաջնագծում տեղ գտած զարգացումներն են եւ դրանց արդյունքում կրած կորուստները: Արդեն քանի օր է, պաշտոնական Բաքվի քարոզիչները ջանքեր են գործադրում տարբեր հնարքներով մեղմել Մարտունու եւ Ակնայի ուղղություններով կրած ապտակի հետեւանքները, իսկ ինչ-որ տեղ էլ փորձում կատարվածը ներկայացնել ոչ այլ կերպ, քան «հայերին հասցված հզոր հակահարված»: Սակայն, այս փորձերի արդյունավետությունը փոշիանում է, երբ հարեւան երկրի հանրությանը հայտնի է դառնում հերթական «շեհիդի» անունը, ասենք այնպես, ինչպես եղավ այսօր... Ադրբեջանական ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե իբր «շփման գծում թշնամու դեմ ծավալված ահեղ մարտերի ընթացքում հերոսաբար զոհվել է զինծառայող Էլվին Սուլեյման օղլու Ահմեդովը...»: Իսկ թե երբ, որ ժամին եւ որտեղ է զոհվել, այդ մասին ոչ մի խոսք: Այսքանից հետո մեզ մնում է սպասել նման բովանդակության այլ հաղորդագրությունների եւս, մանավանդ, որ առ այսօր հակառակորդը բարձրաձայնել է միայն Մարտունու ուղղությամբ կրած կորուստների մասին... Իսկ թե այդ նույն օրը՝ փետրվարի 25-ին, ի՞նչ է տեղի ունեցել Ակնայի ուղղությամբ եւ որքա՞ն կորուստ է կրել ադրբեջանական զինուժը, ցույց կտան հետագա հրապարակումները...»:

Նմանատիպ նյութեր