211652_close_icon
views-count6185 դիտում article-date 09:29 10-03-2017

Իրադրությունն առաջնագծում. Ադրբեջանի զինուժը կրկին կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ. ԱՀ ՊԲ

Մարտի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (92 կրակոց), իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

Նմանատիպ նյութեր