211652_close_icon
views-count5538 դիտում article-date 09:35 10-03-2017

Տեխզննության կեղծ կտրոններ վաճառելու առթիվ հարուցված քրգործը արդեն դատարանում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն արդեն դատարանում է։ Ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, այս գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, որոնցից միայն մեկն է գտնվում կալանքի տակ՝ Գորիս քաղաքի բնակիչ, 35-ամյա Հրաչ Մանգասարյանը, որն էլ ծրագրել է հանցանքը՝ կազմակերպելով կեղծ կտրոններ տպագրելու գործընթացը։ Նկատենք, որ կեղծ կտրոնները վաճառվել են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, և արդյունքում քաղաքացիներից հափշտակված գումարի չափը կազմել է ավելի քան 7.1 միլիոն դրամ։ Նշենք, որ այս գործը քննելու է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր