211652_close_icon
views-count11439 դիտում article-date 09:15 16-03-2017

«ՎՏԲ Հայաստան բանկ»-ի աշխատակիցների սկանդալային գործն ուղարկվել է դատարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««ՎՏԲ Հայաստան բանկ»-ը հայտնվել է աղմկահարույց պատմության կիզակետում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս բանկի մասնաճյուղերից մեկի կառավարիչ Հ. Ս.-ն դեռ նախորդ տարի համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկից 28 միլիոն դրամ է հափշտակել: Նույն մասնաճյուղի աշխատակիցներից Լևոն Մհերյանն էլ փորձել է հափշտակել 5 միլիոն 355 հազար դրամ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Նրանց նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել, որն արդեն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ քննության: Ս.-ի և Մհերյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Իսկ մինչ այդ նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ բանկի կառավարիչը մեծ գումար է հափշտակում. նախկինում ևս նման դեպքեր են գրանցվել, ու մեղավորները հայտնաբերվել են»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր