211652_close_icon
views-count1897 դիտում article-date 14:52 21-03-2017

Բրիտանական բանկերի միջոցով Ռուսաստանից 740 մլն դոլար է դուրս բերվել. The Guardian

Ռուսաստանից շուրջ 740 մլն դոլարի արտահոսքին մասնակից են եղել բրիտանական 17 խոշորագույն բանկեր, ներառյալ՝ HSBC-ն, Royal Bank of Scotland-ը, Lloyds-ը, Barclays-ը և Coutts-ը։ Այդ մասին գրում է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը։ Թերթի լրագրողներն ուսումնասիրել են իրենց ձեռքում հայտնված փաստաթղթերը և պարզել, որ 2010-2014 թթ-ներին ՌԴ-ից դուրս է բերվել մոտ 20 մլրդ դոլար, սակայն այդ թիվն իրականում կարող է հասնել մինչև 80 մլրդ-ի։ Հետաքննությունը փորձում է պարզել, թե ՌԴ-ի քաղաքական ու ազդեցիկ դեմքերից ովքեր են ներքաշված այդ մեխանիզմում, որին թերթն արդեն անվանել է «Գլոբալ լվացքատուն»։ Նշված ժամանակահատվածում փողերը նախ ուղղվել են դեպի Մոլդովայի ու Լատվիայի, այնտեղից էլ՝ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի բանկեր։

Նմանատիպ նյութեր