211652_close_icon

Գերմանիան պետք է հակահարված տա Էրդողանին. գերմանական պարբերական

views-count3730 դիտում article-date 13:49 21-03-2017
Էրդողանը պետք է հասկանա, որ կան արժեքներ, որոնցով Եվրոպան առևտուր չի անում։ Գերմանիայի իշխանությունները պետք է հակազդեն Թուրքիայի նախագահին ու նրա վարած քաղաքականությանը, գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ի վերլուծաբան Ռայնհարդ Մյուլլերը։ FAZ-ը հրապարակել է Մյուլլերի մեկնաբանությունները՝ կապված Հաագայի ու Բեռլինի հանդեպ Էրդողանի դրսևորած թշնամանքի հետ։ «Կարևոր չէ, թե քանի երեխա է կոչ անում իր հայրենակիցներին նա լույս աշխարհ բերել և թե քանի հոլանդական կով պետք է դուրս բերվի Թուրքիայից։ Կան արժեքներ, որոնցով Եվրոպան առևտուր չի անում՝ դա ազատությունն ու իրավունքի ուժն է։ Դրանց հետ Էրդողանը հաստատ ոչինչ անել չի կարող, այլապես չէր հոխորտա, թե դիմելու է Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան /Թուրքիայի ԱԳ նախարարին Նիդեռլանդներ ներս չթողնելու կապակցությամբ/։ Թուրքիան պարտավոր է հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,-գրում է վերլուծաբանը։

Նմանատիպ նյութեր