29527 դիտում
18:02 22-03-2017
Սյունիքի մարզում թալանել են Սյունիքի մարզպետարանի գլխավոր մասնագետին. կասկածյալը տաքսիստ է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանույթան Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է կատարվում՝ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 1/Ա շենքի բնակիչ, 56-ամյա Իվետա Հայրապետյանի դիմումի հիման վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 21-ին , ժամը 10:40-ի սահմաններում Ի. Հայրապետյանը ոստիկանության Կապանի բաժին հայտնել է, որ օրեր առաջ իր ժամանակավոր բացակայության ընթացքում անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել իր աշխատասենյակ և պայուսակից հափշտակել դրամապանակը:
Ի. Հայրապետյանը հայտնել է որ դրամապանակում եղել է 41 հազար դրամ, 50 ԱՄՆ դոլար, 5 հազար ՌԴ ռուբլի, ինչպես նաև աշխատավարձի և կենսաթոշակի բանկային պլաստիկ քարտեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցները ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ, նշված գողությունը կատարելու կասկածանքով Սյունիքի մարզի Շաքի գյուղում հայտնաբերել և ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկել 55-ամյա Աշոտ Քարամյանին, ով տվել է ինքնախոստովական բացատրություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողունի մի մասը ոստիկանները հայտնաբերել են:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժող Ի. Հայրապետյանը աշխատում է Սյունիքի մարզպետարանում՝ որպես գլխավոր մասնագետ, իսկ գողության կասկածանքով հայտնաբերված Ա. Քարամյանը աշխատում է է «Ջրվեջ» տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: