8949 դիտում
22:19 23-03-2017
Նիդերլանդների Լեյդեն քաղաքի շենքերի արտաքին պատերին տարբեր լեզուներով տպվել են 101 բանաստեղծություններ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
«Բանաստեղծություններ պատերին» նախագիծը ֆինանսավորվել է մասնավոր Բեն Ուալենկապի և Յան Ուիլեմ Բրուինսի Tegen-Beeld հիմնադրամի, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորում է ստացել Լեյդեն քաղաքի մի քանի ընկերությունների կողմից։
Նախագիծն սկսվել է 1992 թվականին Մարինա Ցվետաևայի բանաստեղծությամբ (ռուսերեն) և (ժամանակավորապես) ավարտվել է 2005 թվականին Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «De Profundis» բանաստեղծությամբ (իսպաներեն)։
Նախագծում ներառվել են Էդվարդ Կամինգսի, Լենգսթոն Հյուզի, Յան Հանլոյի, Դու Ֆուի, Լուիս Օլիվերի, Պաբլո Ներուդայի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ուիլյամ Շեքսպիրի և Ուիլյամ Բաթլեր Եյթսի, ինչպես նաև տեղացի գրողներ Պիտ Պալտենսի և Ջ. Ս. Բլոեմի ստեղծագործություններից:
Հավաքածուի ամենաանհասկանալի բանաստեղծությունը գրված է բուգիներեն Հարավարևելյան Ասիայի և Կարիբյան ծովածոցի ուսումնասիրությունների Նիդերլանդների թագավորական ինստիտուտին կից գտնվող շենքի պատին: Բոլոր բանաստեղծությունների մոտ կա փակցված հուշատախտակ, որտեղ առկա է բանաստեղծության հոլանդերեն և անգլերեն թարգմանված տարբերակը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
939 դիտում
16:38 28-01-2015
Հոլանդիայի Լեյդեն քաղաքի երկաթուղային կայարանում ահաբեկչության սպառնալիք է եղել
1801 դիտում
13:09 03-06-2021
Խնդրում ենք քարոզչական պաստառները չփակցնել բնակելի կամ այլ շենքերի պատերին, սյուներին. Երևանի քաղաքապետարան
24976 դիտում
15:08 12-12-2016
Հենրիխ Մխիթարյանի գոլը «Տոտենհեմին» աշխարհի տարբեր լեզուներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2014 դիտում
18:12 05-01-2025
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն ու ողջ հայոց պատմագիտությանը․ Շարմազանով
3121 դիտում
18:05 05-01-2025
Հայտնիներ, ովքեր ամուսնացան 2024-ին. elstyle.am
1870 դիտում
17:24 04-01-2025
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ